Ներքին 2 տարի առաջ - 18:54 01-09-2024

Արագածոտնի մարզում Mercedes-ը կոտրել է կամրջի երկաթե ճաղավանդակն ու 6 մ բարձրությունից ընկել Քասախ գետը. կա 4 վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 33-ամյա Արմեն Գ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ դեպի Եղիպատրուշ գյուղ տանող ճանապարհի 5-րդ կմ-ում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե ճաղավանդակին, կոտրել այն և մոտ 6 մ բարձրությունից ընկել ու կողաշրջված վիճակում հայտնվել Քասախ գետում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 3 ուղևորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Անդրանիկ Գալստյանն ու Անդրանիկ Մացակյանը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում