Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:16 30-08-2024

Իշխանությունն ո՞ւմ համար է ինչ անում, որ ռազմագերիների համար ինչ անի․ հարցում

Այսօր Արցախի 3-րդ նախագահ Բակո Սահակյանի ծննդյան օրն է։

Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ինչու ՀՀ իշխանությունները տեսանելի ոչինչ չեն անում Բակո Սահակյանին և մյուս ռազմագերիներին ազատելու հարցում։

Որոշ հարցվածներ կարծիք հայտնեցին, որ իշխանությունները ոչինչ չեն անում ու չեն էլ անելու։

«Մարդ չկա, ղեկավար չկա։ Ղեկավարությունը, ով գալիս է, իր մասին է մտածում, իր գրպանի մասին է մտածում, որովհետև սրիկա են»,- ասաց մի քաղաքացի։

«Պիտի իշխանություն լինի, որ անի։ Աթոռին նստելը դեռ չի նշանակում իշխանություն լինել»,- նշեց մեկ այլ քաղաքացի։

«Նիկոլ Փաշինյանը քաղաքական կյանքի մեջ թույլ է։ Իրենից կախված չի»,- ասաց մեկ այլ անցորդ։

«Ո՞ւմ համար է ինչ անում, որ ռազմագերիների համար ինչ անի։ Միայն միլիցեքին է փող տալիս՝ իրեն պահելու համար»,- նշեց մի կին։

Եղան նաև լավատեսական կարծիքներ։

«Ես չեմ կարծում, որ որևէ բան չի անում։ Երևի անում է, բայց մենք չգիտենք։ Կարծում եմ, որ վերադարձ հաստատ կլինի»,- լավատեսորեն ասաց հարցվածներից մեկը։

Նշենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 3-ին Ադրբեջանը Արցախի տարածքից առևանգել է Բակո Սահակյանին, և այդ պահից նա գերու կարգավիճակով պահվում է Բաքվում։

Հիշեցնենք նաև, որ Բակո Սահակյանը 2007-2020 թթ․ եղել է Արցախի Հանրապետության նախագահ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի