Արտաքին 2 տարի առաջ - 18:47 30-08-2024

Ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է զարկ տա սեփական զենքի արտադրությանը

Եվրամիությունը պետք է ունենա ինքնապաշտպանության և հակառակորդի զսպման միջոցներ՝ չնայած ՆԱՏՕ-ի գոյությանը, և պետք է ավելացնի սեփական զենքի արտադրության կարողությունները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Պրահայի GLOBESEC անվտանգության խորհրդաժողովում։

«Եվրոպան պաշտպանելը Եվրոպայի առաջին և գլխավոր պարտականությունն է։ Եվ չնայած ՆԱՏՕ-ն պետք է մնա մեր հավաքական պաշտպանության կենտրոնում, սակայն մեզ անհրաժեշտ է ավելի ուժեղ եվրոպական հենասյուն», - Եվրահանձնաժողովի նախագահի խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը։

Նա նաև նշել է, որ պատրանք է եղել այն, թե Եվրոպան այս տասնամյակի սկզբում բավական բան է արել անվտանգության համար։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ տասնամյակի երկրորդ կեսը մեծ վտանգներ է պարունակելու։

«Մենք՝ եվրոպացիներս, պետք է աչալուրջ լինենք։ Մենք մեր ուշադրությունը պետք է նորից կենտրոնացնենք մեր արած յուրաքանչյուր գործի անվտանգության կողմի վրա։ Մենք մեր Միությունը պետք է դիտարկենք որպես իր էությամբ անվտանգության նախագիծ», - ասել է նա։

Ֆոն դեր Լայենը նաև հաստատել է, որ մտադիր է ստեղծել պաշտպանության հարցերով եվրահանձնակատարի պաշտոն Եվրահանձնաժողովի նոր կազմում, որը պետք է ձևավորվի աշնանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան