Ներքին 2 տարի առաջ - 18:15 30-08-2024

Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը:

Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ նախագահը նշել է.

«Լիահույս եմ, որ դեսպանի Ձեր բարձր առաքելությունը կիրականացնեք մեծ նվիրումով և հանձնառությամբ` ներդնելով Ձեր մասնագիտական փորձը՝ հայ-գերմանական հարաբերությունները զարգացնելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում համագործակցությունը խթանելու համար։ Հավաստիացնում եմ, որ Հայաստանի իշխանությունները լիակատար աջակցություն կցուցաբերեն Ձեզ՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը միտված Ձեր բոլոր նախաձեռնություններում»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ նորանշանակ դեսպանը շեշտել է, որ դիվանագիտական ծառայության ընթացքում իր բոլոր ջանքերը կներդնի երկու երկրների հարաբերությունների շարունակական ամրապնդման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի բազմաշերտ համագործակցության օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել տնտեսության, մշակույթի, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում առկա սերտ փոխգործակցության հետագա խթանմանը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրողությունների և զարգացումների վերաբերյալ: Այս համատեքստում Հանրապետության նախագահն ընդգծել է Հայաստանի հաստատակամ դիրքորոշումը հարևանների հետ կարգավորված և բարիդրացիական հարաբերությունների հաստատման վերաբերյալ:

Կողմերն անդրադարձել են նաև ինչպես Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում տարբեր ձևաչափերով փոխգործակցության խթանման կարևորությանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում