Սպորտ 2 տարի առաջ - 11:46 30-08-2024

Արցախցի մարզիկ Մանվել Պետրոսյանը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Փաստաբան Ռուդիկ Դոլունցի միջնորդության բավարարմամբ դատարանը փոփոխել է 11-ի գործով պաշտպանյալ արցախցի մարզիկ Մանվել Պետրոսյանի խափանման միջոցը, այս ամսին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները վերացնելով՝ դատարանը թույլատրեց, որպեսզի Մանվել Պետրոսյանը մասնակցի բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա Բուլղարիայում։

Մանվելը շուտով կմեկնի Բուլղարիա և, համոզված եմ, կվերադառնա մեդալով»,-ավելացրել է փաստաբանը:

Նշենք, որ Մանվել Պետրոսյանն անցնում է 2023թ․ սեպտեմբերի 19-ի զանգվածային անկարգությունների գործով։ Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած հերթական ռազմական ագրեսիայից հետո մեծ թվով մարդիկ հավաքվեցին կառավարության շենքի մոտ՝ իշխանություններից պատասխան պահանջելով կատարվողի համար։ Բողոքի ակցիայի ժամանակ հրմշտոց և բախումներ էին սկսվել մասնակիցների և ոստիկանների միջև։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում