Ներքին 2 տարի առաջ - 22:01 29-08-2024

Լոռու մարզում հարմարեցված բանալիով բացել են «Կանակա» ԲԲԸ-ի տնօրենի տան դուռը և գողացել կտավներ. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով օգոստոսի 19-ին, գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 76-ամյա Վրեժ Ղ․-ն դիմել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Բազումի բաժին և հայտնել, որ նույն օրը ժամը 17։30-ի սահմաններում այցելելով Տիգրան Մեծ փողոցում գտնվող՝ իր տնօրեն, Լոռու մարզի բնակիչ 69-ամյա Հայկ Հ․-ի չբնակեցված և իր հսկողությանը հանձնված բնակարան, նկատել է, որ հուլիսի 10-ից մինչև օգոստոսի 19-ը ընկած ժամանակահատվածում տան մուտքի դուռը հարմարեցված բանալիով բացելու միջոցով մուտք են գործել բնակարան և գողացել կտավներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով Վրեժ Ղ․-ն աշխատում է «Կանակա» ԲԲԸ-ում, որպես վարորդ, իսկ Հայկ Հ․-ն՝ «Կանակա» ԲԲԸ-ի տնօրենն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան