Արտաքին 2 տարի առաջ - 20:37 29-08-2024

Նուրսուլթան Նազարբաևի նախկին ազգականը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի եղբորորդու նախկին կինը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել է շորթման և ինքնարարչության համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման որոշում է կայացրել Ալմաթիի միջշրջանային մասնագիտացված քրեական դատարանը:

Գուլմիրա Սաթիբալդին մեղավոր է ճանաչվել քրեական օրենսգրքի երեք հոդվածներով, որոնցով պատիժ է նախատեսված ապօրինի ազատազրկման, շորթման և ինքնարարչության համար: Սաթիբալդին դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ:

Նրա հանցակից և նախկին օգնական Մադի Բատիրշաևը մեղավոր է ճանաչվել մարդուն՝ ապօրինի կերպով ազատությունից զրկելու համար և դատապարտվել է 9 տարվա ազատազրկման։

Գործով պարզվել է, որ 2011 թվականին Սաթիբալդին բաժնետիրական ընկերություններից մեկի սեփականատիրոջ հետ համաձայնության է եկել բիզնեսը համատեղ վարելու վերաբերյալ և ոչ պաշտոնական հիմունքներով դարձել է այդ ընկերության համասեփականատեր։ Դրանից 8 տարի անց ամբաստանյալը 5 միլիարդ տենգե յուրացնելու մեղադրանք ներկայացնելով տուժողին՝ իր անձնական օգնականի հետ կազմակերպել է գործարարին 165 օր լիակատար սոցիալական մեկուսացման մեջ պահելու գործողությունը:

Ըստ դատարանի՝ այդ ընթացքում ամբաստանյալը շորթման միջոցով տիրացել է տուժողի և նրա մերձավոր ազգականների դրամական միջոցներին և ունեցվածքին՝ նրանց պատճառելով 217.9 մլն տենգեի վնաս։ Նույն անձի հանդեպ իրականացված այլ գործողություններով ներառյալ պատճառված վնասի չափը ընդհանուր առմամբ հասնում է 1.2 միլիարդ տենգեի:

Դատարանի որոշմամբ՝ Սաթիբալդին նյութական վնասի փոխհատուցման կարգով տուժածին կվճարի 2.6 մլրդ տենգե ու ևս 10 մլն տենգե՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում: Բատիրշաևան էլ կփոխհատուցի 2 մլն տենգեի վնաս։

2023 թվականից ի վեր Գուլմիրա Սաթիբալդիի նկատմամբ համանման մեղադրանքներով հարուցվել է երեք քրեական գործ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան