Ներքին 2 տարի առաջ - 17:19 29-08-2024

Եվրոպայի պատանիների առաջնությունում մեր շախմատիստները առաջատարների շարքում են

Մեր շախմատիստները շարունակում են մնալ առաջատարների շարքում Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող 2024 թվականի շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունում:

Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, 6 խաղափուլից հետո Տիգրան Համբարձումյանը ունի 5.5 միավոր և կիսում է 1-2-րդ հորիզոնականները մինչև 12 տարեկան պատանիների խմբում:

Ալեքս Սահակյանը ունի 5 միավոր և կիսում է 1-4-րդ հորիզոնականները մինչև 18 տարեկան պատանիների խմբում: Այս տարիքային խմբում Ռոբերտ Փիլիպոսյանը ունի 4.5 միավոր:

Բենիկ Ագասարովը ունի 5 միավոր և կիսում է 2-7-րդ հորիզոնականները մինչև 14 տարեկան պատանիների խմբում: Այս տարիքային խմբում Ռուդոլֆ Փաշիկյանը ունի 4.5 միավոր:

Վոլոդյա Թորոսյանը ունի 4.5 միավոր միմչև 14 տարեկան տղաների խմբում:

Անահիտ Մուրադյանը ունի 4.5 միավոր և կիսում է 5-8-րդ հորիզոնականները մինչև 18 տարեկան աղջիկների խմբում:

Անի Նահապետյանը և Սոնա Կրկյաշարյանը ունեն 4.5 միավոր մինչև 14 տարեկան աղջիկների խմբում:

Սոֆիա Բաղրամյանը ունի 4.5 միավոր և կիսում է 4-9-րդ հորիզոնականները մինչև 8 տարեկան աղջիկների խմբում:

Առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ:

Հաջողություն ենք մաղթում մեր պատանիներին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով