Ներքին 2 տարի առաջ - 19:30 29-08-2024

Մեր հաշվին․ Պաշտպանության նախարարությունը 4․300․000 դրամով 100 հատ ժամացույց է գնել

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է «Մեր հաշվին» խորագրով հրաապարակումների շարքը, որի շրջանակներում ուսումնասիրում և իր ընթերցողներին է ներկայացնում պետական տարբեր գերատեսչությունների ու համայնքապետարանների կողմից կատարված գնումները, դրանցում տեղ գտած խախտումները, եթե այդպիսիք առկա են, ինչպես նաև ֆիքսում, թե դրանք հատկապես որ ընկերություններից և ինչ պայմաններով են կատարվել։

Հայաստանի Հանրապետությունը կանգած է պատերազմի իրական վտանգի առաջ։ Այս մասին դեռևս հունիսի վերջին հայտարարություն էր տարածել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ Ադրբեջանը մտադիր է նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովից հետո պատերազմ սանձազերծել։

Եթե որևէ այլ երկիր հայտնվեր նման իրավիճակում, ապա պեռական բոլոր գերատեսչությունները պետք է մեկտեղեին իրենց ջանքերը՝ հնարավոր աղետը կանխելու նպատակով։ Բացի այդ, նման իրավիճակում չափազանց մեծ է տվյալ երկրի արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների դերը, որոնցից առաջինը պետք է թշնամուն դիվանագիտական դաշտում հակազդի և թույլ չտա, որ վերջինս պատերազմ սանձազերծելու համար միջազգային ու տարածաշրջանային առանցքային դերակատարներից կանաչ լույս ստանա, իսկ երկրորդը հնարավոր և անհնար բոլոր ճանապարհներով բարձրացնի զինված ուժերի մարտունակությունը՝ թշնամուն գետնի վրա զսպելու համար։

Oragir.News-ի ընթերցողները հիշում են, որ նախորդ շաբաթ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների՝ Արարատ Միրզոյանի և Սուրեն Պապիկյանի հետ լայն ժպիտով քննարկում էր Հայաստանում անասնաբուծության, մասնավորապես ոչխարաբուծության զարգացման հեռանկարները, իսկ ավելի ուշ պաշտոնյաներին հորդորում, որ վերջիններս իրենց գործով զբաղվեն։

Oragir.News-ը այսօր պարզել է, որ պատերազմի վտանգի ֆոնին Հայաստանի պաշտպանության նախարարությունը 4․300․000 դրամ է հատկացրել՝ ժամացույցներ գնելու համար։ Պաշտպանական գերատեսչությունը պատվիրել է տարբեր տեսակի ընդհանուր թվով 100 ժամացույց՝ յուրաքանչյուրի համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գրպանից վճարելով միջինում 43.000 դրամ։

Պաշտպանության նախարության պատվիրած ժամացույցները տարբեր տեսակների և արժեքների են, որոնց մանրամասները ներկայացնում ենք ստորև.


Հայաստանի ՊՆ-ին այդքան անհրաժեշտ ժամացույցներ գնելու մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել միայն մեկ ընկերություն՝ «Էյ Դաբլյու Այ Գրուպ» ՓԲԸ-ն, որն էլ հաղթող է ճանաչվել և համաձայնել նախարարության առաջարկած 4.300.000 դրամով 100 ժամացույցները մատակարարել։

«Էյ Դաբլյու Այ Գրուպ» ՓԲԸ-ն գտնվում է Երևանում՝ Ագաթանգեղոսի 2/2 հասցեում, որի տնօրենը Արմեն Բեգլարյանն է։ Հիշյալ ՓԲԸ-ի հետ ծառայությունների մատակարարման պայմանագիրը կնքվել է օգոստոսի 27-ին, իսկ ժամացույցների մատակարարման վերջնաժամկետը 2024-ի դեկտեմբերի 13-ն է։

Չենք կարող ենթադրել, թե Հայաստանում ստեղծված նման իրավիճակի ֆոնին Պաշտպանության նախարարության կատարած այս գնումն ինչպես կմեկնաբաներ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, քանի որ վերջինիս ընդդիմադիր գործունեության ժամանակ Հայաստանի Հանրապետությունը շարունակաբար նման անվտանգային մարտահրավերների չէր բախվում, ինչպես նաև հանրությունը 2018-ից հետո զրկվել է վերջինիս արդարացի քննադատությունները լսելու հնարավորությունից։



Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով