Մենք արգելոց ենք ստեղծում, բայց դա արգելոց չի լինելու։
Ներքին 2 տարի առաջ - 11:53 29-08-2024

Վարչապետի նստավայրի շենքի ջեռուցման ջրագծերի համակարգի համար հատկացվեց 4,4 մլն դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոսոտսի 29-ի նիստում որոշեց 4,4 մլն դրամ հատկացնել վարչապետի աշխատակազմի վարչական շենքի (Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1) ջերմամատակարարման մայրուղային խողովակաշարերի վերակառուցման և կաթսայատան վերազինման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման խորհրդատվական ծառայության ֆինանսավորումն ապահովելու նպատակով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ վարչապետի աշխատակազմի վարչական շենքի ջեռուցման ջրագծերի համակարգը գտնվում է ֆիզիկապես մաշված վիճակում և ենթակա է փոխարինման: Հաշվի առնելով, որ նախնական մասնագիտական գնահատմամբ ջրագծերի համակարգի փոխարինման շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքը գերազանցում է 70 մլն դրամի շեմը՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեին հանձնարարվել է կազմակերպել և իրականացնել վարչապետի աշխատակազմի վարչական շենքի ջեռուցման ջրագծերի համակարգի փոխարինման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման ծառայությունների գնման գործընթացը:

Ի կատարումն նշված հանձնարարականի՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և «ԱՐԽԻ ԹՈՒԼՍ» ՍՊԸ-ի միջև օգոստոսի 5-ին կնքվել է շենքի ջերմամատակարարման մայրուղային խողովակաշարերի վերակառուցման և կաթսայատան վերազինման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման խորհրդատվական ծառայության մատուցման պետական գնման պայմանագիրը 4,4 մլն դրամ ընդհանուր արժեքով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով