Ներքին 2 տարի առաջ - 10:37 29-08-2024

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ

Սյունիքի մարզային գրադարանում ամռան ամիսներին անցկացվել է 27 կրթական և մշակութային միջոցառումներ. գրադարան այցելությունների թիվը կազմել է 17364, նոր գրանցված ընթերցողների թիվը՝ 1201:

Իրականացվել է «Ամառային դպրոց» ծրագիրը, որի շրջանակում այցելուները մասնակցել են անգլերենի դասընթացների, մուլտֆիլմերի, ֆիլմերի դիտման, ընթերցանության ժամերի, վիկտորինաների և տարբեր խաղերի:

Գրադարանում գործող «Ամերիկյան անկյուն» է այցելել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը և հանդիպել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ: Հանդիպման շրջանակում դեսպանատան և «Ամերիկյան անկյան» միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

Գրադարանը կարևոր հարթակ է դարձել սյունեցի սկսնակ և կայացած ստեղծագործողների համար: Կազմակերպվել են գրական-երաժշտական ցերեկույթներ, թատերական ներկայացումներ, գրքի քննարկումներ, ընթերցումներ:

Հունիսմեկյան միջոցառումով մեկնարկել է մանկական բաժնի ամառային առօրյան: Կազմակերպվել են մուլտֆիլմերի դիտում, հեքիաթի ժամ, հանելուկների հանդես, խաղ-մրցույթ, «Նկարենք միասին» և այլ միջոցառումներ: Ամռանը գրադարանի հարակից բակն ընթերցողների համար վերածվել է բացօթյա ընթերցասրահի:

Գրադարանը համագործակցել է «Հայաստանի ինտերնետ օգտագործողների միության Հայաստան հատված» ՀԿ-ի, «Զանգեզուրյան ղողանջներ» գրական խմբակի հետ, կազմակերպվել են հետաքրքիր հանդիպումներ տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ:

Ամառային շրջանն արվեստի բաժնում սկսվել է IQ Center Kapan-ի սաների հյուրընկալությամբ: Այն կրում էր «Թող լինի միշտ արևը» խորագիրը: Ամռանը գրադարանը հյուրընկալել է Կապանի «Փարամազ» երիտասարդական միության «Ամառային ուրախ դպրոցի» արցախցի երեխաներին:

«Ընտանեկան գրադարանավար» ծրագրի շրջանակում այս ամիսների ընթացքում ուշադրության կենտրոնում էին նաև տարեց և հենաշարժական խնդիրներ ունեցող ընթերցողները: Գրադարանավարներն այցելել են նաև «Արծվաբույն» տարեցների խնամքի կենտրոն և նախընտրած գրքերը հասցրել հասցեատերերին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»