Ներքին 2 տարի առաջ - 21:20 26-08-2024

Երևանում բացահայտվել է որպես անհետ կորած որոնվող տղամարդուն կյանքից զրկելու դաժան դեպք․ shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 26-ին, բացահայտվել է Երևանում առանձնակի դաժանությամբ սպանության դեպք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրեր առաջ ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որոնվում էր որպես անհետ կորած, Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Իշխան Սիմոնյանը։

Վերջինս դուրս էր եկել տանից և չէր վերադարձել և 2 օր նրան որոնելուց հետո Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ նրա մասին տեղեկություններ ունենալու համար ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ այդ թվում «02» հաղորդաշարով։

Ոստիկաններն ու քննիչները օրեր շարունակ կատարում են հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ և օպերատիվ տվյալներով ճշտում են, թե վերջին անգամ որտեղ և ում հետ է եղել Ի․ Սիմոնյանը։

Պարզվել է, որ նա եղել է նաև Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Սոկրատ Ս․-ի հետ ու ոստիկանները մեկնում են վերջինիս բնակության հասցեն, սակայն նա տանը չի լինում։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով ոստիկանները 1 օր նրա բնակության վայրը հսկողության տակ են վերցնում, որպեսզի երբ նա հայտնվի, սպանություն կատարելու կասկածանքով նրան բերման ենթարկեն։

Այսօր՝ օգոստոսի 26-ին, Սոկրատ Ս․-ն հավանաբար տեղեկանալով, որ ոստիկաններն ու քննիչները դուրս են եկել իր հետքի վրա, իսկ ոստիկաններն էլ հսկողության տակ են վերցրել իր բնակության վայրը, այլ ելք չունենալով, ինքնակամ ներկայանում է ոստիկանություն և հայտնում, որ սպանությունը իքն է կատարել ու պատրաստակամություն է հայտնում մատնացույց անել այն վայրը, որտեղ իր «սև գործն» է արել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նա ոստիկանների ու քննիչների ուղեկցությամբ մեկնում է դեպքի վայր։

Այս պահին նշված վայրը, որը Ջրվեժ թաղամասից դեպի Նուբարաշեն տանող ճանապարհահատվածն է, որը կարելի է ասել բանուկ չէ, քանի որ սողանքային է այդ հատվածում էլ նա մատնացույց է անում դիակի տեղը։

Քննիչի որոշմամբ Ս․ Սարգսյանը ձերբակալվել է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»