Ներքին 2 տարի առաջ - 18:16 26-08-2024

Կայացել է «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի ուսուցիչ-առաջնորդների ավարտական միջոցառումը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ուսուցիչ-առաջնորդների հերթական՝ ութերորդ սերնդի ավարտական «Նավասարդ» միջոցառմանը:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի «Առաջնորդության ուղիների» ավագ պատասխանատու Արմինե Գևորգյանը։

Միջոցառմանն ամփոփվել է ուսուցիչ-առաջնորդների երկու տարվա մանկավարժական գործունեությունը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տասնյակ գյուղական դպրոցներում։

Միջոցառման ընթացքում ներկաները հնարավորություն են ունեցել ծանոթանալու ծրագրի արդյունքներին ու ձեռքբերումներին, ինչպես նաև ուսուցիչների փորձառությանը:

Նշենք, որ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը համագործակցում է մոտ 130 դպրոցի հետ՝ 10 մարզում։ Ուսուցիչներն աշխատում են շուրջ 30 հազար երեխայի հետ։ Սեպտեմբերից ևս 85 ուսուցիչ-առաջնորդ կսկսի իր ճանապարհը ՀՀ համայնքներում ու դպրոցներում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան