Արտաքին 2 տարի առաջ - 16:28 25-08-2024

UNIFIL-ը և UNSCOL-ը կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը լիբանանա-իսրայելական սահմանին

Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր խաղաղապահ ուժերը (UNIFIL) և Հատուկ համակարգողի գրասենյակը (UNSCOL) համատեղ հայտարարություն են տարածել՝ հակամարտող կողմերին կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը լիբանանա-իսրայելական սահմանին և զերծ մնալ սրող գործողություններից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ UNIFIL-ը և UNSCOL-ը հակամարտող կողմերին կոչ են արել վերադառնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանմանը:

«Կապույտ գծի ողջ երկայնքով այսօր տեղի ունեցող տագնապալի զարգացումների լույսի ներքո՝ Լիբանանում ՄԱԿ-ի համակարգողի գրասենյակը և UNIFIL-ը կոչ են անում կողմերին դադարեցնել կրակը և զերծ մնալ էսկալացիայից»,- ասվում է հայտարարությունում։

Ընդգծվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2006 թվականի 1701 բանաձևի պահպանման անհրաժեշտությունը, որը լիբանանա-իսրայելական սահմանին խաղաղության պահպանման միակ մեխանիզմն է։

Օգոստոսի 25-ին լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը և Իսրայելը հայտարարել են միմյանց ռազմական օբյեկտներին համապատասխանաբար հրթիռային և ռազմաօդային հարվածներ հասցնելու մասին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»