Արտաքին 2 տարի առաջ - 10:40 25-08-2024

Ադրբեջանն արգելել է իր պատվիրակության դեմ քվեարկած ԵԽԽՎ պատգամավորներին մուտք գործել իր տարածք

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությանը դեմ քվեարկած անձինք ընդգրկվել են «պերսոնա նոն գրատա» ցուցակում։ Մինչև ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության մանդատի վերականգնումը, այդ անձանց արգելվում է մտնել Ադրբեջանի տարածք, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Ադրբեջանի հասցեին Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Շվաբեի հայտարարությունները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Փոխանցում է News.am-ը։

Այս կապակցությամբ Հաջիզադեն նշել է Ադրբեջանում «քաղաքական կայունության» և «առաջընթացի» մասին։

Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղը օկուպացնելու ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերը, որը նա անվանել է «ազատագրում», ինչպես նաև Ադրբեջանի «անկախ» քաղաքականությունը չեն համապատասխանում «Շվաբեի նման անհատների նենգ մտադրություններին»։

Ավելի վաղ Շվաբեն հայտարարել էր, որ Ադրբեջանը երկար տարիներ կաշառել է ԵԽԽՎ պատգամավորներին և պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան