Ներքին 2 տարի առաջ - 10:05 25-08-2024

Մարդիկ Wildberries-ի տեղը գիտեն, մեր ապրանքը չի ծախվում. գյումրեցի

Մի շաբաթից էլ քիչ է մնացել ուսումնական տարվա մեկնարկին, բայց Գյումրիի շուկայում նույն եռուզեռը չէ ինչ նախորդ տարիներին էր։ Oragir.News-ի հետ զրույցում վաճառականները դժգոհում են, որ մարդիկ նախընտրում են օնլայն կազմակերպել իրենց առևտուրը։

«Մարդիկ Wildberries-ի տեղը գիտեն, մեր ապրանքը չի ծախվում: Մտածում են, որ Wildberries-ից ավելի էժան կգնեն, ավելի մեծ ընտրության հնարավորություն ունեն։ Նախորդ տարի էս ժամանակահատվածում ասեղ գցելու տեղ չկար...ինձ մոտ ներկայացված տեսականին էլ է մեծ, թանկ էլ չէ, որ մասին մարդու գրպանին հարմար չէ։ Նույնիսկ գները հարմարեցնում ենք հաճախորդին, որ դժգոհ չլինեն։ Wildberries-ը խեղդում է մանր առևտուրը, մեր ապրանքը մնում է»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է Շահումյան փողոցի շուկայի վաճառականներից մեկը։



Առևտրականներն ասում են, որ մյուս կողմից էլ մարդկանց ձեռքը փող չկա։

«Ուզում է հազար դրամով ասես առեք, որ մարդու ձեռքը փող չեղավ չի կարող գնել։ Մեր ապրանքը մնում է, էս ընթացքում 4-5 պայուսակ ու 2 վերնաշապիկ եմ վաճառել, բայց մենք պտի չհասցնեինք հաճախորդներին սպասարկել։ Անցած տարիներին օգոստոսի սկզբներից արդեն մարդիկ պատրաստվում էին դպրոցին, հիմա օնլայն են առնում, մարդկանց կյանքը էդ խանութները հեշտացրել է, իսկ մեզ համար խնդիրներ ստեղծել։ Մարդիկ չգիտեն ինչ որակի ապրանք է, առաջինը գնին են նայում ու վերջքցավ բոլոր խնդիրները, որակը ընդհանրապես հետաքրքիր չէ։



Մշտական հաճախորդներ ունեմ, որ ամեն տարի այստեղից են գնումներ անում»,-ասում է մեկ այլ առևտրական։

Մեր զրույցի ընթացքում էլ շուկայում պասիվություն էր, որը, ըստ առևտրականների, ոչ նորմալ է այս ժամանակահատվածի համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի