Ներքին 2 տարի առաջ - 21:22 24-08-2024

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել էր, փրկարարները հասել են օգնության

Օգոստոսի 24-ին, ժամը 17։05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Ս. Թ.-ին (ծնված 1968 թ․) ցուցաբերել են համապատասխան օգնություն։