Ներքին 2 տարի առաջ - 21:45 23-08-2024

Սևանի «Արարատ» լողափը շահագործողները դանակահարել են ափում հանգստացող քաղաքացուն

Մամուլում շրջանառվող տեղեկություններով՝ օգոստոսի 22-ին Սևանի թերակղզու «Արարատ» լողափում մի խումբ տղամարդիկ ծեծել են միմյանց, ինչի հետևանքով մեկ անձ դանակահարված՝ ազդրի միջին երրորդականի կտրած վերք ախտորոշմամբ տեղափոխվել է Սևանի ԲԿ։

Oragir.News-ի տեղեկություններով՝ վիճաբանությունը տեղի է ունեցել տվյալ լողափը շահագործողների ու հանգստացողների միջև։ Լողափը շահագործողները հանգստացողներին թույլ չեն տվել լողալ և ժամանակ անցկացնել։

«Սևանակղզին շատ անմխիթար տեղ է։ Լողափը շահագործողները չեն թողնում լողալ, պարեկներն էլ չեն միջամտում։ Իրենց կողմից են»,- հայտնում է մեր աղբյուրը։

Oragir.News-ին հայտնի դարձավ, որ վեճն ի վերջո հարթվել է։ Վիրավորը բժշկական կենտրոնում բուժում է ստացել և դուրս գրվել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով