Ներքին 2 տարի առաջ - 13:01 23-08-2024

Արմավիրի մարզում բախվել են «Toyota»-ն ու ՊՆ «Կամազ»-ը. մայր ու որդի հոսպիտալացվել են. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ծաղկունք գյուղի վարչական տարածքում բախվել են «Toyota» և «Կամազ» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորների և վիրավորների ինքնությունը:

«Կամազ»-ը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում, վիրավորներն էլ մայր ու որդի են:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ, և հնարավոր է՝ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթը փոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով