Ներքին 2 տարի առաջ - 21:30 22-08-2024

Վրեժխնդրություն և քաղաքական հետապնդում. Կարապետ Պողոսյանին ապօրինաբար են զրկել ազատությունից

Այսօր Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը երեք ամսով երկարաձգել է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի տնային կալանքը՝ անփոփոխ թողնելով նրա նկատմամբ կիրառված 2.000.000 դրամ գրավը։

Իրավապաշտպանի կինը` Անգին Մալխասյանը, պնդում է, որ իր ամուսնու նկատմամբ կիրառվողը բացառապես քաղաքական հետապնդում է։

«Մենք եկանք այն համոզմանը, որ սա հերթական վրեժխնդրությունն էր` մի մարդու հանդեպ, ով սիրում է իր հայրենիքը, ով խոսում է Արցախի մասին, պայքարում է թրքացման դեմ։ Ընկել են հայրենիք սիրող մարդկանց հետևից, ապօրինաբար 3 ամսով երկարաձգել են ամուսնուս տնային կալանքի ժամկետը։ Քանի որ սեպտեմբերին սպասվում է մեծ հավաք, հավանաբար դրանով է պայմանավորված այս ապօրինի որոշումը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Կարապետ Պողոսյանի կինը։

Իրավապաշտպանի կինն ասում է. «Ամուսնուս համար քաղաքական հետապնդումները Արցախը հանձնելուց դաժան չեն։ Բանտից գրեթե չի տարբերվում, ամուսինս ակտիվ մարդ է, և հիմա սահմանափակել են նրա ազատությունը։ Ոչ ոքի հետ տեսակցություն չկա, ուղղակի երեխաների կողքին է» ։

Հիշեցնենք որ գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ձերբակալվել է հունիսի 5-ին՝ Բագրատ Սրբազանի հանրահավաքի ժամանակ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան