Ներքին 2 տարի առաջ - 13:30 22-08-2024

Թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջով ՀՀ իշխանությունը Արցախի պատգամավորների հետ խուսափում է հանդիպել

Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են հրապարակել, որտեղ ևս մեկ անգամ ներկայացրել են Ադրբեջանի իրականացված ու շարունակվող հանցագործությունների ցանկը՝ նշելով, որ Բաքուն COP29-ը օգտագործում է՝ մոլորեցնելու համաշխարհային հանրությանը իր ոճրագործություններից։

Oragir.News-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը անդրադառնալով այս հայտարարությանը, նշեց՝ որևէ մեկը չի բարձրաձայնում այս ամենի մասին, իրենք գոնե փորձում են լսելի դարձնել իրենց ձայնը։

«Համենայնդեպս այսքան ժամանակ, երբ լուռ էին, նմանատիպ հայտարարություններ չկար, ոչ մի օգուտ չի եղել։ Հիմա իհարկե, եթե Հայաստանի օրվա իշխանությունները, արտաքին գերատեսչությունը չի խոսում և որևէ մեկը չի խոսում տեսնում ենք, որ մատնվել ենք անտերության, իսկ երբ որ մենք սկսենք խոսել և այս հայտարարությունը մաքսիմալ կարողանանք տեղ հասցնել միջազգային հանրությանը և համապատասխան հասցեատերերին, ապա հնարավոր է, որ օգուտ տա»,- ասաց նա։

Դիտարկմանը՝ այս հարցում համագործակցություն կա՞ օրվա իշխանությունների հետ, Գալստյանը նկատեց՝
«Հայաստանի պատկան մարմինները կատարելով թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները, խուսափում են հանդիպել Արցախի ԱԺ պատգամավորների հետ։

Դա փաստ է, որն արձանագրում ենք։ 2023թ․-ի հոկտեմբերի 1-ից հետո, երբ որ արցախցիները բռնի տեղահանվեցին, տեսե՞լ եք Հայաստանի որևէ պետական մարմնից միջազգային հանրությանը ուղղված կոչ՝ Արցախի վերադարձի իրավունքի մասով կամ ընդհանրապես որևէ միջազգային հարթակում հանդես գալ արցախցիների իրավունքների վերականգնման ուղղությամբ։ Մենք գիտենք, որ դա Ադրբեջանի պահանջն է, որին տրվել է օրվա իշխանությունը»,- նշեց նա։

Գալստյանի պնդմամբ՝ այս պահին Արցախի օրենսդիր իշխանությունը որպես ինստիտուցիոնալ մարմին, բացի հայտարարություններից ոչինչ չի կարող անել։

«Ճիշտ է ստեղծվել է Վարդան Օսկանյանի գլխավորությամբ հանձնախումբ, ով տարբեր միջազգային հարթակներում բարձրացնում է արցախցիների վերադարձի իրավունքի հարցը, բայց ցավոք սրտի դա չի կարող փոխարինել պետական ինստիտուցիոնալ որևէ կառույցի»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի