Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:51 22-08-2024

ԱԳՆ-ն անասնապահությա՞մբ զբաղվի, ավելի լավ է՝ դուք ձեր գործով. Փաշինյանի անզուսպ ծիծաղը

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անասնաբուծության զարգացման ծրագրի քննարկման ժամանակ լուծում է առաջարկել՝ արդյոք ճիշտ չի լինի՞, եթե պետությունը ոչ թե սուբսիդավորի ձեռք բերվող խոշոր եղջերավոր անասուների կես գինը, այլ ձեռք բերի ճիշտ տեսակի անասուններ, ապա կես գնով տա գյուղացիներին։

Արձագանքելով Միրզոյանի հայտարարությանը՝ վարչապետը նշեց. «Պետությունը ձեռք բերեց, հետո այդ գլխաքանակը տանի որտե՞ղ պահի։ Դա ինչքա՞ն կտևի։ Կսատկեն կեսը։ Դա նշանակում է, որ պետությունը պետք է անասնապահությամբ զբաղվի, թեկուզ՝ մի շաբաթով։ Ո՞վ անի դա՝ ԱԳՆ՞-ն, ստանձնու՞մ է, որ կանի։ Չէ, ավելի լավ է՝ դուք ձեր գործով»,- կատակեց վարչապետը՝ հավելելով, որ այդպես խնդիրը չի լուծվի, այլ ընդհակառակը՝ նոր հարցեր կառաջանան։

«Վատ կլինի, իմ կարծիքով»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում