Ներքին 2 տարի առաջ - 20:18 21-08-2024

ՆԳ փոխնախարարը Սևանում հետևել է ջրային պարեկների վերապատրաստմանը

Օգոստոսի 21-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և Ազգային Ժողովի պատգամավոր Ալխաս Ղազարյանն այցելել են Սևան՝ հետևելու ջրային պարեկների ընդլայնված վերապատրաստման երկրորդ փուլին։ Հայտնում են ՆԳՆ մամուլի ծառայությունից։

ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի ԻՍԻԹԱՓ ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ից ժամանած փորձագետ Քեն Հեթը ներկայացրել է Ջրային պարեկների վերապատրաստումների վերաբերյալ մանրամասներ, անդրադարձել ռիսկային պայմաններում նավավարման հմտությունների, փրկարարական օգնության, լողամիջոցների շահագործման կանոնների պահպանման ուղղությամբ անցկացված պարապմունքներին, գրանցված արդյունքներին։

«Ծանոթացանք ջրային պարեկների վարժանքներին և նախապատրաստությունը։ Կարող եմ վստահեցնել, որ բավական պրոֆեսիոնալ մարդկանց հետ են աշխատում։ Ներկա գտնվելով և դիտելով ծառայության անցկացումը առավել վստահություն եմ զգում ջրային պարեկների նկատմամբ։ Շատ ուրախ եմ, որ մենք այսօր արդեն ունենք նման պատրաստված անձնակազմ»,- ասել է ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանը։

Փորձագետները կտրամադրեն համապատասխան զեկույց, որի հիման վրա կնախանշվեն առաջիկա վերապատրաստման մեթոդները` տարբեր ուղղություններով:

«Այս մասնագիտական պարապմունքները պարբերական բնույթ պետք է կրեն, որպեսզի ջրային պարեկներն առավել հմուտ և պրոֆեսիոնալ կարողանան իրականացնել իրենց ծառայությունը»,- ասել է ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանը։

Ընդ որում, ԱՄՆ գործընկերները ոչ միայն իրենց փորձն են փոխանցում ջրային պարեկներին, այլև պատրաստում են մարզիչներ, որոնք հետագայում կվերապատրաստեն տեղի ծառայողներին։

«Կարևորում եմ կրթական գործընթացում առկա կարողությունների ինստիտուցիոնալացումը։ Լավ և շարունակական կրթությունը պետք է ապահովի այն անձնակազմը, որը տեղում է, մշտական է, կայուն է, և կարող է տարբեր փորձի փոխանակումների արդյունքում կատարելագործել իր հմտությունները»,- ասել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

Օգոստոսի 19-ին մեկնարկած վերապատրաստմանը մասնակցել է 32 ջրային պարեկ, որոնք ծառայությունը կշարունակեն ավելի բարձր պատրաստվածությամբ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան