Ներքին 2 տարի առաջ - 10:10 21-08-2024

Երևանում Վիլնյուսի փողոցի շենքի բակում փոշու ամպեր են կուտակվել՝ «Վեոլիա ջրի» թերի աշխառանքի պատճառով. shamshyan.com

Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի 3-րդ շենքի հարևանությամբ «Վեոլիա ջրի» փնթի աշխատանքի հետևանքով փողոցը ոչ միայն հայտնվել է «պատերազմական վիճակում» այլ նաև մի քանի տարիների տնկված ծառերը արմատից պոկել են, մայթերի եզրաքարերը հանել ու այդպես թողել։

Երեկ՝ օգոստոսի 20-ին բնակիչներն ասում էին, որ տևական ժամանակ բարձիթողի վիճակ էր տիրում։ Խմելու ջուրը առատորեն հոսում էր և ողողում ոչ միայն շենքին հարակից տարածքը, այլ նաև հասնում միչև գլխավոր փողոց։ Ըստ բնակիչների՝ իրենց բազմաթիվ զանգերից հետո «Վեոլիա ջուր»-ը եկել է, մի հսկայական փոս փորել, ջրի հոսքը դադարեցրել, փոսը փնթի ձևով փակել, իսկ ասֆալտապատման մասին մոռացել։

Շենքի այդ հատվածում կուտակված էր հողի մեծ քանակություն, որը մեքենաների անցնելու հետ և քամու ժամանակ փոշու ամպ էր դառնում ու աղտոտում ողջ տարածքը։

Բնակիչները խնդրանք-պահանջով դիմում են Երևանի քաղաքապետարանին, Նոր Նորքի թաղապետարանին, որ կարողանան «Վեոլիա ջրին» պարտավորեցնել՝ այդ հարցը վերջնականապես լուծել, այլ ոչ թե գործն անի, սակայն «ունքը սարքելու փոխարեն, աչքն էլ հանի» ու իր գործն ավարտած համարելով՝ հեռանա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում