Ներքին 2 տարի առաջ - 11:55 20-08-2024

Երևանում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. իրավապահները տաք հետքերով բացահայտել են դեպքի հանգամանքները. shamshyan.com

Երեկ՝ օգոստոսի 19-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ոստիկանները պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, սակայն բժիշկները նրանց հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:

Մինչ «Էրեբունի» հիվանդանոցի բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանության էրեբունու բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Հովհաննես Հ.-ն է:

Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ ժամը 21:30-ի սահմաններում Այվազովսկի փողոցի 7-րդ հասցեի դիմաց 35-ամյա Հրաչյա Հ.-ն, ով վարձակալական հիմունքներով բնակվում է Նոր Արեշ 26-րդ փողոցի տներից մեկում, վիճաբանել է հիվանդանոց տեղափոխված Հովհաննես Հ.-ի հետ, որի ժամանակ իր մոտ եղած դանակով հարվածել է նրա կրծքավանդակին:

Ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ առկա են դանակ և արնանման հետքեր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»