Ներքին 2 տարի առաջ - 11:09 20-08-2024

«Opel»-ը «Շանգրի Լա»-ի հարևանությամբ վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Արթուր Ս.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 12 կմ հատվածում՝ «Շանգրի Լա» խաղատան հարևանությամբ գործող «MAX» բենզալցակայանի դիմաց վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները վիրավորին առաջին բուժօգնոությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Վրաերթի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»