Միտք Ներքին 2 տարի առաջ - 10:30 20-08-2024

Իրանի անհանգստությունը կարող է լինել` ՀՀ-ի նկատմամբ անվստահությունից մինչև հետախուզական տվյալներ

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Իրանի ԱԳՆ-ից հնչող անհանգստությունը` տարածաշրջանում ԱՄՆ ներկայության վերաբերյալ, բազմաթիվ մտորումների առիթ է տալիս:

Իրանական կողմը հայտնել է, որ այս թեմայով իրենց մտահոգությունն են հայտնել հայկական կողմին:

Իրանական կողմը փակագծերը չի բացել և չի մանրամասնել, թե մասնավորապես ինչո՞վ է պայմանավորված իր անհանգստությունը, սակայն կարելի է ենթադրել, որ արտաքուստ տեսանելի պրոցեսներից բացի, կան կամ ուրվագծվում են իրադարձություններ, որոնք իրանական կողմի համար ռիսկեր են առաջացնում:

Այն, որ ՀՀ-ում ամերիկյան (հավաքական Արևմուտքի) ազդեցությունն աճել է` դա տեսանելի է և ակնհայտորեն դա տեղի է ունեցել ՌԴ-ի հաշվին:

Իրանի անհանգստության բազմաթիվ պատճառներ կարող են լինել` ՀՀ իշխանության նկատմամբ անվստահությունից մինչև հետախուզական տվյալներ, որոնք խոսում են ԱՄՆ դերակատարման այնպիսի ընդլայնման մասին, որը Իրանի համար սպառնալիք է դիտվում:

Մյուս կողմից, ԱՄՆ-ն Հայաստանի հետ լավ, երկուստեք շահավետ համագործակցության երկար տարիների փորձ ունի, ԱՄՆ-ում հայկական Սփյուռքն իրեն բավականին կոնֆորտ է զգում, ի վերջո, յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում, թե իր արտաքին քաղաքականությունն ինչպես կառուցի կամ ում հետ համագործակցի:

Ու այս պայմաններում Իրանի անհանգստությունը հրապարակային դաշտում պետք է նաև հիմնավորումներով արտահայտվի, որպեսզի ընկալելի լինի արտահայտվող մտահոգությունների ողջ շերտավորումը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան