Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:35 20-08-2024

ԱԺ ընդդիմությունը մեծ միջոցառում է նախատեսում Մարզահամերգային համալիրում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրը, ԱԺ ընդդիմությունը` «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները, նախատեսում են մեծ միջոցառում անցկացնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Նրանք դիմել են համալիրի ղեկավարությանը, որ մեծ դահլիճը վերցնեն՝ աշխարհին ցույց տալու, որ Արցախի թեման փակ չէ, այսպիսի մեծ դահլիճ են կարողանում հավաքել: Սկզբում ՄՀՀ ղեկավարությունը` հանձին Կարեն Ղազարյանի, մերժել է հայտը, սակայն, հավանաբար, գիտակցելով, որ աղմուկ կբարձրանա, համաձայնել են փոքր դահլիճը տրամադրել: Ի դեպ, Բագրատ սրբազանին ՄՀՀ-ն մերժել էր դահլիճ տրամադրել: Այդ օրը Արցախի քաղաքական էլիտան եւ ընդդիմադիր գործիչները նախատեսում են նաեւ այցելել Եռաբլուր։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
12:20 Հերի՛ք եղավ, կյանքներս կերան. խզե՛ք պայմանագրերը, թող գնան սև ցուցակ. պիտի պատժվեն. Ավինյանը բարկացավ