Մամուլ 2 տարի առաջ - 08:10 20-08-2024

ՔՊ-ականը «երեսփոխան» բառից իրարանցման մեջ է ընկել, քրքրել՝ «Գուգլը»․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Կապանի տոնի առիթով` օգոստոսի 18-ին, ավելի շատ ընդդիմադիրներ էին ժամանել Սյունիք, քան իշխանականներ: Ներկա են եղել Շանթ Հարությունյանը, որի «Շանթ դաշինք» կուսակցությունը մասնակցում էր Սյունիքի ՏԻՄ ընտրություններին: ՀՀԿ-ական, կապանցի Արսեն Քարամյանն է ներկա եղել, ով արժանացել է պատվոգրի ու հուշամեդալի: Սյունիքից ընդդիմադիր պատգամավորներ Աննա Գրիգորյանն ու Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանն են մասնակցել: Մինչդեռ հաջորդ օրը ՔՊ-ն մեծ կազմով մեկնել է Քաջարան: Քաջարանում է եղել նաեւ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը, բայց նա հանդիսավոր միջոցառումներից հետո չի մնացել խնջույքին, հեռացել է։

Ի դեպ, ուշագրավ պատմություն պատմեցին` Հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հայր Մակարը Կապանում իր հոգեւոր մաղթանքի ժամանակ «հարգելի պատգամավորներ»-ով է դիմել ընդդիմադիրներին, փոխարենը Քաջարանում ՔՊ-ականների գերակայությունը տեսնելով՝ հնչեցրել է «երեսփոխաններ» բառը, որը Նարեկ Ղահրամանյանն ընդունել է որպես վիրավորանք եւ քրքրել է «Գուգլը», որ տեսնի, թե այդ բառի բուն նշանակությունը որն է: Ապա թեթեւացած` կողքին նստած Արմեն Խաչատրյանին հանգստացրել է, թե վիրավորական բառ չէ, մեզ այդպես էլ են դիմում։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում