Արտաքին 2 տարի առաջ - 18:00 19-08-2024

Բայրամովը պնդում է՝ բանակցությունների ռուսական հարթակն ընդունելի է Բաքվի համար

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ բանակցությունների ռուսական հարթակն ընդունելի է Բաքվի համար։ Այս մասին Բայրամովն ասել է ռուսական Իզվեստիա» պարբերականին տված զրույցում՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է ուժեղ Ռուսաստանի դերը հակամարտությունների կարգավորման գործում և ի՞նչ է ակնկալում Բաքուն Մոսկվայից։

Բայրամովն այս համատեքստում նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դերը՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ձեռք բերված պայմանավորվածություններում, ինչպես նաև հիշեցրել հետպատերազմական ժամանակահատվածում Ռուսաստանի մասնակցությամբ կայացած հայ-ադրբեջանական բազմաթիվ հանդիպումները։ Նրա խոսքով՝ Բաքուն բաց է ռուսական հարթակում բանակցությունների անցկացման համար։

«Մենք օգտագործում ենք ուղիղ երկկողմ ձևաչափ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Մենք երբեք չենք հրաժարվել նաև տարբեր հարթակներից: Ռուսաստանի Դաշնության հարթակը մեզ համար միշտ ընդունելի է եղել, և բնականաբար այսուհետ ևս մենք պատրաստ են օգտագործել տվյալ հարթակը», - ասել է Բայրամովը՝ նշելով, որ վերջին շրջանում Երևանն է անհամաձայնություն հայտնել այդ հարթակին:

Հիշեցնենք, որ այսօր Բաքվում իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան կցանկանար մասնակցել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին։

«Բոլորին շատ լավ հայտնի է, որ Ռուսաստանը նույնպես բախվում է ճգնաժամերի, այդ թվում՝ առաջին հերթին ուկրաինական ուղղությամբ, բայց Ռուսաստանի պատմական ներգրավվածությունը Հարավային Կովկասում վերջին մի քանի տարիներին մեզ թելադրում է այդ իրադարձություններին մասնակցության անհրաժեշտություն, իհարկե՝ այնքանով, որքանով պահանջված կլինի կողմերից»,- ասել էր ՌԴ նախագահը։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան