Միտք Ներքին 2 տարի առաջ - 13:00 19-08-2024

ԱՆ-ն փորձել է թաքուն պահել Հայաստանում մոծակից մարդուն փոխանցված վիրուսի դեպքը, բայց չի ստացվել

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Առողջապահության նախարարությունը ոչ միայն չի զբաղվում մարդկանց առողջությամբ, այլև իր հերթին վտանգում է

Հայաստանում առաջին անգամ արձանագրվել է մոծակից մարդուն փոխանցվող՝ Արևմտյան Նիլ կոչվող վիրուսը, մեկ մարդ մահացել է, շուրջ 20-ը՝ հոսպիտալացվել:

Հատկանշական է, որ պաշտոնական աղբյուրներում այս մասին տեղեկությունը բացակայում էմ, միակ լուրը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ֆեյսբուքյան էջում «Ազատություն» ռադիոկայանի թողարկած ռեպորտաժն է։ Ռեպորտաժին նախորդող և հաջորդող որևէ այլ տեղեկություն չկա, ինչը հիմք է տալիս ենթադրել, որ տեղեկությունը հանրությանը հասանելի է դարձել լրագրողի նախաձեռնությամբ։ Նույնն է թե, առողջապահության նախարարությունը փորձել է թաքուն պահել, բայց չի ստացվել։

Դեպքերը թաքցնելն ինքնին վտանգում է մարդկանց առողջությունը, քանզի, տեղեկանալով հիվանդության ախտանշանների, կանխարգելման միջոցների մասին, հանրությունը կարող է կիրառել պաշտպանիչ միջոցներ։ Հենց այսպիսին է ԱՀԿ մոտեցումը հիվանդության կանխարգելման և հաղորդակցման մասով։

Զգոնությունը բարձրացնելը ամենևին կապ չունի խուճապ տարածելու հետ, հենց Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը՝ որպես հիվանդության կանխարգելման միջոց, կարևորում է հանրային իրազեկման դերը և հորդորում կիրառել մոծակների դեմ դռների և պատուհանների ցանցեր, օգտագործել միջատներին վանող անհատական միջոցներ, կրել բաց գույնի հագուստ (երկարաթև վերնաշապիկներ և տաբատներ) և այլն։

Առողջապահության նախարարությունը պարտավոր է պարզաբանել․
• Ե՞րբ է հիվանդության կասկածով առաջին հիվանդը դիմել բուժօգնության,
• Ե՞րբ է ախտորոշվել հիվանդությունը և ի՞նչ մեթոդով (միայն կլինիկական, թե նաև լաբորատոր),
• Ինչու՞ է գրանցված դեպքերի մասին տեղեկությունը պահվել թաքուն և չի իրականացվել հանրային իրազեկում՝ այդպիսով վտանգելով հասարակությանը,
• Ինչպիսի՞ն է հիվանդության աշխարհագրությունը, կա՞ն մարզեր, որտեղ ավելի շատ դեպքեր են արձանագրվել և որտեղ հասարակությունը պետք է լինի ավելի զգոն»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»