Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:21 18-08-2024

Չէինք կորցրել քեզ, բայց նորից գտանք․ Նիկոլ Փաշինյանը հերթական բանաստեղծությունն է գրել

Նիկոլ Փաշինյանը հերթական բանաստեղծությունն է գրել հայրենիքի մասին՝ նշելով, որ այն իրական Հայաստանի հայեցակարգից է բխում։

Ստորև ներկայացնում ենք բանաստեղծությունը․

Իրական Հայաստան՝ Հայաստանի Հանրապետություն

Մենք քեզ ուզում ենք տեսնել երջանիկ,
Բայց պիտի տեսնե՛նք քեզ դրա համար:
Մեր հայացքները՝ հեռու քեզանից
Հայրենիքներ են փնտրել անդադար։

Մենք ուզում ենք քեզ տեսնել երջանիկ,
Բայց պիտի տեսնենք՝ Հայաստանն ես իսկ,
Մե՛զ պիտի ուզենք տեսնել երջանիկ,
Քեզանով, քեզնում, անբաժան քեզնից։

Քեզ պարտավոր ենք դարձնել երջանիկ,
Ժպիտը դեմքիդ, լացերդ պարպած,
Հոգեհանգստի տոչորող տանից
Դուրս եկած կյանքի՝ աչքերով մեր թաց։

Եւ քո ապրելը պիտի հավերժի,
Մեր սիրո աղբյուր, մեր հույսի պատվար։
Երջանկությունն է քո տունը վերջին,
Հայրենիք մեր հին, պետություն մեր հար։

Դու այն ամենն ես ինչը որ մենք կանք,
Մեր իղձերը քեզ չեն լքի կրկին,
Չէինք կորցրել քեզ, բայց նորից գտանք,
Պետություն մեր հար, հայրենիք մեր հին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան