Ներքին 2 տարի առաջ - 16:43 17-08-2024

Երևանում հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղամարդ. shamshyan.com

Օգոստոսի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժին են զանգահարել «Աշտարակ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ «ձախ ուսահոդի շրջանի հյուսվածքների գնդակային կույր վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի, ով չի հայտնել, թե ինչ պայմաններում է ստացել վնասվածքը:

Տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Արագածոտնի մարզի բնակիչ 29-ամյա Դավիթ Շ․-ն է։

Պարզվել է նաև, որ Դավիթ Շ․-ն նշված հրազենային վնասվածքը ստացել է օգոստոսի 13-ին՝ ժամը 20։30-ից մինչև ժամը 21։30-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասում, անհայտ անձի կողմից:

Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»