Ներքին 2 տարի առաջ - 10:02 17-08-2024

«ԱՕԿՍ»-ի շենքի հարկի տակ է միավորվելու բարձր արվեստը և նորաձևությունը. այն տրվել է վարձակալության

Պետական գույքի կառավարման կոմիտեն ամփոփել է Աբովյան 3 հասցեում գտնվող շենքի վարձակալության համար հայտարարված մրցույթի արդյունքները։

Պետական գույքի կառավարման կոմիտեից հայտնում են, որ հաղթող է ճանաչվել «ԶԵԹ ԸՆԴ ԷՅ» ՍՊԸ-ն՝ առաջարկելով 16,200,000 դրամ վարձավճարի չափ։
Նախագծի շրջանակում երկու տարում նախատեսվում է իրականացնել 1 մլրդ 170 մլն դրամի ներդրում։

Հայտատուի ներկայացրած նախագծի համաձայն՝ տարածքի շահագործման արդյունքում մեկ հարկի տակ է միավորվելու բարձր արվեստը և նորաձևությունը։ Ներդրումային ծրագրի տեսլականն է՝ Երևանը դարձնել նորաձևության համաշխարհային կենտրոններից մեկը՝ ստեղծելով բացառիկ համալիր, որտեղ միաժամանակ կներկայացվեն համաշխարհային և հայկական արվեստի լավագույն նմուշները։

Տարածքում գործելու է ցուցասրահ, զարգացման արվեստանոց, «Red Book» և դասական սրճարաններ։

Մրցույթի հաղթողին որոշելու համար հաշվի է առնվել անշարժ գույքի համար առաջարկվող ամսական վարձավճարը և իրականացվելիք ներդրումների չափը։
Պետական գույքի կառավարման կոմիտեից հիշեցնում են, որ տարածքի վարձակալության մեկնարկային արժեքը 15,450,000 դրամ էր։ Ապօրինի գույքի բռնագանձման գործընթացների շրջանակում գույքը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը և ամրացվել Պետական գույքի կառավարման կոմիտեին։

Նշենք, որ Աբովյան 3 հասցեում գտնվում է հանրության շրջանում հայտնի «ԱՕԿՍ»-ի շենքը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ