Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:10 17-08-2024

Կզոն մերժել է Սրբազանին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն արդեն հայտարարել է սեպտեմբերին նոր թափով պայքարը շարունակելու եւ ակտիվանալու մասին։

Մինչ այդ շարժման ակտիվը ցանկանում է մեծ հավաք անցկացնել` շարժման 10 հազար ակտիվիստների մասնակցությամբ, քննարկել արած-չարածը, առաջիկա անելիքները ու նոր մարտավարությամբ` վերսկսել շարժումը:

Իսկ այդքան մարդու մի հարկի տակ հավաքելը դժվար է, ուստի դիմել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրենությանը, բայց նախկինների հետ սերտորեն աշխատած «Կզոն»` Կարեն Կազարյանը, ով «Շարմ» հոլդինգի տնօրենն էր մինչեւ ՄՀՀ տնօրեն նշանակվելը, մերժել է ընդդիմությանը դահլիճ տրամադրել:

«Չեն տրամադրում, ասում են` զբաղված է, տարբեր հիմար պատճառաբանություններ են բռնում, որ չտան։

Ակտիվի հավաքում նպատակ ունենք ամփոփել ամբողջ կատարված աշխատանքը, ապագա անելիքները քննարկենք Մեր խնդիրն այն է, որ ցույցերի մասնակիցները ակտիվ ներգրավվեն ամբողջ պայքարի ընթացքում, դրա համար կարեւոր էր, որ Համալիրի դահլիճը տրամադրեին, մենք այս առումով կարեւոր ասելիք ունենք», մեզ հետ զրույցում նշեց շարժման նախաձեռնողներից պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Հարցին՝ եթե չտրամադրեն, ապա հավաքը չի՞ կայանա, նա պատասխանեց, որ այլընտրանքային տարածքներ են դիտարկում, սակայն շատերը վախենում են իշխանությունների ճնշումներից եւ հրաժարվում են տարածք տրամադրել: Գառնիկ Դանիելյանը հրաժարվեց հնչեցնել մերժողների անունները։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
12:20 Հերի՛ք եղավ, կյանքներս կերան. խզե՛ք պայմանագրերը, թող գնան սև ցուցակ. պիտի պատժվեն. Ավինյանը բարկացավ