Ներքին 2 տարի առաջ - 18:10 16-08-2024

Վեդիի ավագանու ՔՊ-ական անդամը, ով հետախուզվում էր սպանության փորձի համար, ներկայացել է ոստիկանություն. shamshyan.com

Երեկ՝ օգոստոսի 15-ին, ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտակ Ավագյանը միջնորդություն է ներկայացրել Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը վերահաստատի երկամսյա կալանքի որոշումը Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արսեն Կարապետյանի նկատմամբ։

Երեկ Ա․ Կարապետյանը ինքնակամ ներկայացել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաալթիայի բաժին, որտեղից նրան տեղափոխել են ոստիկանության Արարատի բաժին, որտեղից էլ նրան տեղափոխել են Վեդիի քննչական բաժին, ապա՝ դատարան։

Դատավոր Հայկ Պետրոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարել է քննիչի միջնորդությունը և Ա․ Կարապետյանը դատարանի դահլիճից տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր քրեակատարողական հիմնարկ։

Հիշեցնենք, որ 26-ամյա Արսեն Կարապետյանը կասկածվում էր օգոստոսի 4-ին Արարատի մարզում մի քաղաքացու հրազենային վնասվածք պատճառելու մեջ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով