Ներքին 2 տարի առաջ - 18:13 15-08-2024

Կոտայքում «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները հայտնաբերել են ջրագծի ապօրինի միացում. shamshyan.com

Օգոստոսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժին է դիմել Երևանի բնակիչ 45-ամյա Արման Ս․-ն և հայտնել, որ Բուժական գյուղում կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերվել է Սարալանջ և Արագյուղ բնակավայրերը սնուցող «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից շահագործվող ջրագծից ապօրինի միացում:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ջրագիծը ապամոնտաժվել է, որից 2 ժամ անց պարզվել է, որ կրկին ապօրինի ջրագիծը միացվել է և այդ ժամանակ Արման Ս․-ն կապ է հաստատել Բուժական համայնքի ղեկավար Զոհրակ Հովհաննիսյանի հետ և վերջինս հայտնել է, որ ինքը կրկին միացնելու է նշված ապօրինի ջրագիծը` համայնքի ջրային կարիքները լուծելու համար:

Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։

Արման Ս․-ն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի Աբովյան քաղաքի առևտրային տեղամասի պետն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով