Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:29 15-08-2024

Այդ ծառերը կտրելը հանցագործություն չէ, դասագրքային ճշմարտություն ասացի․ Սասուն Խաչատրյանը՝ Փաշինյանին

Այսօր՝ կառավարության հերթական նիստում, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, արձագանքելով վարչապետի հայտարարությանը՝ գետի հունի մեջ աճած անտառի ու այն կտրելու՝ բարդ ընթացակարգերի մասին, ասել է. «Քրեական իրավունքում էսպիսի ինստիտուտ գոյություն ունի, կոչվում է՝ ծայրահեղ անհրաժեշտություն: Այսինքն, եթե այսօր խնդիր ունենք ծառերը կտրելու, որպեսզի կարողանանք կանխել աղետ, ապա այն կտրելը հանցագործություն չի համարվում»:

Նիկոլ Փաշինյանը կատակով արձագանքեց. «Հիմա գնամ, ասեմ՝ կտրե՞ն: Հետո գործը գալու է ձեզ մոտ»:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն էլ շեշտեց. «Պարո՛ն վարչապետ, ես դասագրքային ճշմարտություն ասացի»:

Ըստ Սասուն Խաչատրյանի՝ Կառավարությունը կարող է հանցագործություն անել, եթե ծայրահեղ անհրաժեշտ է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում