Մամուլ 2 տարի առաջ - 07:50 15-08-2024

Մարզահամերգային համալիրի տնօրենությունը չի ցանկանում «Սրբազան պայքար»-ի միջոցառման համար տարածք տրամադրել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրենությունը այդպես էլ չի ցանկանում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած շարժման մասնակիցներին ընդունել իրենց հարկի տակ և տարածք տրամադրել միջոցառումը իրականացնելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալաստանյանը ցանկանում է սեպտեմբերին մեծ հանդիպում-միջոցառում կազմակերպել, որից հետո կտրվի պայքարի լայն մեկնարկը:

Ակնհայտ է, որ մարզահամերգային համալիրը այս քայլով փորձում է խոչընդոտել հանրահավաքի հնարավոր կազմակերպումը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հաստատեց տեղեկությունը, ինչպես նաև հավելեց, որ համալիրի տնօրենությունը ամեն ինչ անում է՝ տարածքը չտրամադրելու համար:

Նրա խոսքով՝ այդ տարածքը այնքանով էր լավ, որ մոտավորապես 10.000 հոգի կտեղավորվեր այնտեղ: Անդրադառնալով առաջիկա պլաններին՝ Գառնիկ Դանիելյանն ասաց, որ պլանավորում են այցեր կատարել վարչական շրջաններ և մարզեր:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հրաժարվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի անցկացման համար համալիրի մեծ դահլիճը տրամադրելուց, և համալիրից անընդհատ շրջանցողական պատասխաններ են տալիս շարժման կազմակերպիչներին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ