Արտաքին 2 տարի առաջ - 20:15 14-08-2024

Նեթանյահուն հաստատել է Իսրայելի մասնակցությունը Գազայի հարցով բանակցություններին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաստատել է Գազայի հարցով օգոստոսի 15-ին Կատարում նախատեսված բանակցություններին իր գլխավորած պատվիրակության մասնակցությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հաղորդում են Իսրայելի կառավարության գրասենյակից:

Նեթանյահուի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը Telegram-ի իր ալիքում նշել է, որ պատվիրակության կազմում կլինեն ազգային հետախուզական հաստատության՝ «Մոսադ»-ի ղեկավար Դավիդ Բարնեան, Անվտանգության ընդհանուր ծառայության ղեկավար Ռոնեն Բարը, ինչպես նաև պատանդների փոխանակման հարցերի համակարգող Նիցան Ալոնը և վարչապետի միջազգային հարցերով խորհրդական Օֆիր Ֆալքը:

Եգիպտոսը, Կատարը և ԱՄՆ-ը Իսրայելին և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը կոչ են արել օգոստոսի 14-15-ը վերսկսել հրադադարի շուրջ քննարկումները։ Երեք երկրների ղեկավարները հայտարարել են, որ պատրաստ են վերջնական առաջարկ ներկայացնել գործարքի իրականացման համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի