Ներքին 2 տարի առաջ - 15:32 14-08-2024

Գերասիմ Վարդանյանի կալանքը երկարաձգվեց մեկ ամսով

Դատարանը մասնակի բավարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի վերաբերյալ քննիչի միջնորդությունը՝ կալանքը 2 ամսվա փոխարեն երկարաձգվեց մեկ ամսով և վերացվեց ազգականներին տեսակցելու արգելքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վարդանյանի փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

«Սա կարելի է համարել ձեռքբերում, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ՝ ճիշտ կլիներ միջնորդությունն ամբողջությամբ մերժելը, ամեն դեպքում սա մեկ քայլ առաջ էր»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ քրեական վարույթը վերաբերում է համացանցում հայտնված ձայնագրությանը, որով Գերասիմ Վարդանյանը, ենթադրվում է՝ հանձնարարություններ է տալիս ինչ-որ մեկին, թե ինչպես բաժանել հանրահավաքին մասնակցելու համար գումարներ: 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է 6 քրեական վարույթ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով