Արտաքին 2 տարի առաջ - 14:37 14-08-2024

ԱՄՆ-ն ամեն ինչ անում է Պաղեստինի միջազգային ճանաչումը կանխելու համար․ Աբաս

ԱՄՆ-ն անում է ամեն ինչ՝ խոչընդոտելու Պաղեստինի միջազգային ճանաչմանը։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքներով ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը։

«Միացյալ Նահանգներն արգելափակում է Պաղեստինի միջազգային ճանաչմանը հասնելու որոշումները և ամեն կերպ խոչընդոտում է այդ գործընթացը՝ շրջանցելով նույնիսկ արդեն ընդունված ՄԱԿ-ի բանաձեւերը»,- ասել է նա։