Արտաքին 2 տարի առաջ - 17:16 13-08-2024

Սաակաշվիլին 2008թ. պատերազմը սկսել է դրսի հրահանգով․ «Վրացական երազանք»

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, կատարելով արտաքին ուժերի հրահանգները, 2008 թվականի օգոստոսին դիմել է արկածախնդրության, ինչը հանգեցրել է պատերազմի, հայտարարել է Վրաստանի իշխող՝ «Վրացական երազանք - դեմոկրատական ​​Վրաստան» կուսակցությունը։

«Վրացական հասարակության մեծ մասը հիմնավոր կասկածներ ունի Սահակաշվիլիի ադեկվատության առնչությամբ, սակայն փաստն այն է, որ 2008 թվականի օգոստոսին Սահակաշվիլիի արկածախնդիր գործողությունները ոչ թե նրա հոգեկան անհավասարակշռության հետևանքն էին, այլ պայմանավորված էին դրսից եկած հրահանգներով և հանդիսանում են ծրագրված դավաճանություն»,- նշված է հայտարարությունում։

Վրաստանի իշխող կուսակցությունը հայտարարել է նաև, որ անհրաժեշտ է իրավական գործընթաց սկսել և հրապարակային դատավարություն անցկացնել, որպեսզի Վրաստանի հասարակությունը համոզվի՝ «ով է դավաճանական բնույթի հանցագործություն իրականացրել պետության ու ժողովրդի դեմ»։

Ավելի վաղ էլ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել էր, որ ​​ 2008 թվականի պատերազմի հանգամանքները պարզելու համար իշխանությունները կդիմեն դատախազություն, Սահմանադրական դատարան ու կստեղծեն խորհրդարանական հանձնաժողով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում