Ներքին 2 տարի առաջ - 13:00 13-08-2024

Սյունիքում ՀՀ սահմանը ցույց տվող նոր տեղադրված ցուցանակն ապամոնտաժել են

Սյունիքի մարզում նախորդ շաբաթ տեղադրված ցուցանակը, որի վրա նշված էր դեպի ՀՀ սահման ուղղությունը, 2 օր առաջ ապամոնտաժել են։

«Վերիշեն տանող ճանապարհին էին տեղադրել, երեկ այդ ճանապարհով անցա, տեսա, որ ապամոնտաժել են, բայց ձողերը մնացել են։ Չգիտենք, նորից կտեղադրեն, թե՞ ոչ։ Բայց այդ ցուցանակը բնակիչների դժգոհությանն էր արժանացել, քանի որ վրան գրված էր ՀՀ սահման, բայց կիլոմետր չկար, որ վարորդը հասկանար, թե քանի կիլոմետրից էր հասնելու սահման։ Բացի այդ նշված չէր, որ այդ ուղղությամբ Բերձորն է, Արցախը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի բնակիչներից մեկը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզում նոր կառուցվող ճանապարհին ցուցանակ է տեղադրվել, որի վրա Արցախը չկա, դեպի սահման հեռավորությունը ևս նշված չէ


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ