Ներքին 2 տարի առաջ - 11:05 07-08-2024

Սյունիքում նոր տեղադրված ցուցանակի վրա Արցախը չկա, դեպի սահման հեռավորությունը ևս նշված չէ․ բնակիչ

Սյունիքի մարզում նոր կառուցված ճանապարհին ցուցանակ են տեղադրել, որը առաջացրել է բնակիչների դժգոհությունը։

Բնակիչներից մեկն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ նոր տեղադրված ցուցանակը ցույց է տալիս դեպի Հայաստան-Ադրբեջան սահմանը, սակայն նշված չէ, թե քանի կիլոմետրից են հասնելու այնտեղ։

«Վերիշեն գյուղի հատվածում ճանապարհը նոր են սարքել ու չգիտես՝ ինչու, դեպի Տեղ, Կոռնիձոր գյուղեր գնացող խաչմերուկում նոր ցուցանակներ են տեղադրել, որը անհասկանալի է մեզ համար։
Նշված է ՀՀ սահման, բայց նշված չէ, թե կոնկրետ քանի կիլոմետրից է ՀՀ սահմանը, երևի իշխանություններն էլ չգիտեն։ Բացի այդ նշված չէ, որ դրանից հետո Արցախն է, ոնց որ նախկինում էին ցուցանակների վրա գրում։ Օրինակ՝ Հարթաշենի խաչմերուկում ցուցանակ կա, որը շատ տարիներ առաջ է տեղադրված, նրա վրա Ստեփանակերտը կա։ Ինչո՞ւ նոր տեղադրվածի վրա էլ չեն նշել, որ Բերձորն է այդ ուղղությամբ։ Չեմ զարմանա, որ առաջիկայում հին ցուցանակները, որոնց վրա նշված է Արցախ, Ստեփանակերտ, հանեն, որ ոչ մի հետք չմնա․․․»,- դժգոհեց քաղաքացին, ապա լուսանկար տրամադրեց։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը