Ներքին 2 տարի առաջ - 10:41 13-08-2024

«Mazda 6»-ը «Չայնիի» ոլորաններում մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ․ ամուսիններն ու երեխան հոսպիտալացվել են. shamshyan.com

Երեկ ՝ օգոստոսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։25-ի սահմաններում Երևանի բնակիչ 29-ամյա Վլադմիրի Գ․-ն ի վարած «Mazda 6» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 26 կմ հատվածում՝ դեպի Հրազդան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել ճամփամիջյան գոտու երկաթե արգելապատնեշի մեջ։

Վթարի հետևանքով Վլադիմիր Գ․-ն տեղափոխվել է Միաքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, իսկ նրա ուղևորներ, Երևանի բնակիչ 33-ամյա Ամալյա Հ․-ն տեղափոխվել է Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ 2-ամյա Ա․ Գ․-ն՝ Երևանի «Ուիգմոր քլինիկ» բժշկական կենտրոն։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Վիրավորները ամուսիններ են ու նրանց երեխան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով