Միտք 2 տարի առաջ - 14:17 12-08-2024

Ամբողջ Երևանն աստիճանաբար ավտոկայանի է վերածվում․ Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանում միջքաղաքային ավտոբուսային ուղևորափոխադրումը գործում է 1927 թվականից, իսկ արդեն 1971 թվականին Հայաստանում լիարժեք գործում էր 180 միջքաղաքային և 820 մերձքաղաքային երթուղի:
«Նոր Հայաստանի» Երևանում բազմաթիվ «ավտոկայաններ» կան: Դեպի Վանաձոր ուղևորվելու համար պետք է այցելել Կիևյան փողոցի սկզբնամաս, Գավառի համար` «Ռայկոմ»-ի կանգառը, Սևան, Գյումրի, Մասիս գնացողների համար նախատեսված է մետրոպոլիտենի, համապատասխանաբար` «Երիտասարդական», «Բարեկամություն», «Գործարանային» կայարանների անմիջական շրջակայքը: Անկեղծ` չգիտեմ, թե որտեղից կամ ինչով կարելի է Կապան, Մեղրի, Ալավերդի կամ Ախուրյան հասնել: Գիտեմ միայն, որ Ճամբարակ հասնելը գրեթե անհնար է:

Երևանից Հայաստանի տարբեր քաղաքներ քաղաքացիներին տեղափոխում են անհատ գործարարները, հիմնականում` «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաներով: Տեղափոխման գները օրեցօր բարձրանում են, սակայն ուղևորափոխադրումը որևէ կերպ երաշխավորված չէ: Այսինքն, ուղևորը չունի վստահություն, որ իր ուզած ժամին, իր ուզած տեղը կհասնի:

Երևանում կա(ր) երկու «օրինական» ավտոկայան: Սակայն, դա այլևս էական չէ, քանզի ամբողջ Երևանն աստիճանաբար ավտոկայանի է վերածվում: Այսպես շարունակվելու դեպքում, շուտով Երևանի յուրաքանչյուր շենքի, յուրաքանչյուր շքամուտքը ծառայելու է որպես «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաների կառամատույց (պլատֆորմ)»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով