Ներքին 2 տարի առաջ - 22:04 11-08-2024

Ռեկորդային բարձր ջերմաստիճան Ալպերում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ռեկորդային բարձր ջերմաստիճան Ալպերում։

Օգոստոսի 10-ի առավոտյան չափումները ցույց են տվել 0°C իզոթերմ Ալպերից 5100մ բարձրության վրա:

Սա օգոստոսի 2-րդ ամենաբարձր ջերմաստիճանն է և տարվա 6-րդ ամենաբարձր ջերմաստիճանը (1954 թվականից ի վեր)

Ռեկորդն եղել է 5300մ բարձրության վրա (21 օգոստոսի, 2023թ.)

7 ամենաբարձր արժեքները վերջին 2 տարիների ընթացքում…

Ինչ է 0°C-ի իզոթերմը:

Իզոթերմը հավասար ջերմաստիճաններ ունեցող կետերը միացնող գիծն է: 0°C-ի իզոթերմը կարևոր հիդրոօդերևութաբանական ցուցանիշ է, որը բնութագրում է մթնոլորտի վիճակը։ Այդ իզոթերմից վերև օդի ջերմաստիճանը բացասական է, իսկ ներքև՝ դրական և այդ գծից ներքև տեղումները թափվում են անձրևի տեսքով, իսկ վերև ձյան տեսքով»:



Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել