Սպորտ 2 տարի առաջ - 19:48 09-08-2024

Փարիզ-2024. Անդրանիկ Կարապետյանը 7-րդն է երկամարտում

Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում պայքարի մեջ մտած աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, ռեկորդակիր Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 370 կգ արդյունքով 7-րդն է (170+200):

Պոկում վարժությունում Կարապետյանի գրանցեց 170 կգ արդյունք:

Առաջին մոտեցմամբ Կարապետյանը հաջողությամբ պոկեց 170 կգ ծանրաձողը:

Երկրորդ մոտեցման համար Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը պատվիրեց 175 կգ, բայց Կարապետյանը ձախողեց: Երրորդ մտոեցման համար Փաշիկ Ալավերդյանը ևս 2 կիլոգրամ ավելացրեց և պատվիրեց 177 կգ:

Անդրանիկ Կարապետյանը պոկեց 177 կգ-ը, պահեց գլխավերեւում, բայց մրցավարները չհաշվեցին:

Կարապետյանը մրցահարթակից իջնելիս Փաշիկ Ալավերդյանին պարզաբանեց, որ ուսն է իջել, այլ ոչ ձեռքը: Հավաքականի մարզիչը բողոքարկեց մրցավարների որոշումը, բայց քննարկումից հետո քաշը չգրանցվեց: Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունն ավարտեց 170 կգ-ով:

Հրում վարժությունը մեկնարկեց 200 կգ-ով եւ հաղոջությամբ ֆիքսեց ծանրաձողը գլխավերեւում: Երկրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը 10 կգ-ոց քայլ արեց եւ պատվիրեց 210 կգ: Անդրանիկ Կարապետյանը չկարողացավ հրել: Հավաքականի մարզիչը մրցահարթակի անկյունում նախատեց Կարապետյանին, թե ինչու է փախչում ծանրաձողից:

Երկրորդ մոտեցումը ձախողելուց հետո Փաշիկ Ալավերդյանը ծանրաձողի քաշը դարձրեց 215 կգ: Անդրանիկ Կարապետյանն այն մոտեցումն էլ ձախողեց եւ պայքարն ավարտեց 7-րդ տեղում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով