Ներքին 2 տարի առաջ - 13:05 09-08-2024

Թափառող շները վխտում են․ քաղաքացին ահազանգում է, քաղաքապետարանը՝ հրաժարվում բանավոր պատասխանելուց

ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Գևորգ Պետրոսյանը թափառական շների խնդրի հետ կապված խնդրանքով դիմել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ ակնկալելով արագ արձագանք․
«Ամբողջ Երևանը լցված է թափառական շներով։ Ես ապրում եմ Ծարավ Աղբյուր փողոցում, որտեղ շները վխտում են և վտանգ են ներկայացնում մարդկանց կյանքի համար։ Ես ինքս անձամբ առնչվել եմ այդ վտանգի հետ անցյալ տարի։ Ես՝ իհակրկե պաշտպանվել եմ, բայց տարեց մարդիկ ո՞նց պաշտպանվեն։
Ես խնդրում եմ, պարոն Ավինյան, զբաղվել այդ խնդրով և մեկուսացնել այդ շներին։ Ես չեմ ասում սատկացնել, ասում եմ՝ մեկուսացնել մարդկանցից, քանի որ վնասում են երեխաներին, ծերերին, որոնք չեն կարող պաշտպանվել»,- հոլովակում ասաց նա։

Oragir.News-ը կապ հաստատեց «Կենդանիների խնամքի» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանի հետ, ով հրաժարվեց բանավոր մեկնաբանություն տալ՝ ասելով, որ գրավոր հարցում ուղարկենք քաղաքապետարան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան